Ուկրաինական ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով Բելգորոդում երեխա է զոհվել
Ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 10–ի, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ զոհերից ինը մեծահասակներ են, մեկը՝ երեխա։ Վիրավորների թիվը 45 է, նրանցից չորսը երեխաներ են:
Նշենք, որ Բելգորոդի մարզպետն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, հարվածների հետևանքով 2 երեխա է մահացել, տուժածներ կան։
Նա նաև տեղեկացրել էր, որ քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, և բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։
Տեսանյութը՝ այստեղ: