Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար ավտոբուսի․ կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարվածել է ուղևորատար ավտոբուսի: Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը, տեղեկացնում է Meduza-ն։
Նշվում է, որ նա հայտնել է, որ զոհվել է 5 քաղաքացիական անձ՝ չորս կին և մեկ անչափահաս տղա։ Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա տղա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շեբեկինոյի շրջանային հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վիճակում են։
Իր հերթին «Пепел»-ը հաղորդել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Շեբեկինոյի և Բելգորոդի միջև երթևեկող 109 երթուղու ավտոբուսին։
Ուկրաինայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հարձակման մասին լուրերը:


