ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։

Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների և տների ապակիները: Բնակելի շենքերի և ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 14 մարդ:

  • Կիսվել: