Ուկրաինական բանակը կորցրել է վերահսկողությունը Խերսոն քաղաքին կապող կամրջի նկատմամբ
Ուկրաինական բանակը դաժան մարտերից հետո կորցրել է վերահսկողությունը Խերսոն քաղաքին կապող կամրջի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան, տեղեկացնում է Ուկրինֆորմը:
Լագուտան, դիմելով խերսոնցիներին, նշել է. ՛՛Ստիպված եմ հայտնել, որ Խերսոնի մատույցներում դաժան մարտերից հետո, չնայած ուկրաինական բանակի ջանքերին, ցավոք, կորցրել ենք հսկողությունը Խերսոնին կապող կամրջի նկատմամբ՛՛:
Նա նաեւ հայտնել է, որ ռուսական բանակը հաղթահարել է քաղաքի պաշտպանությունը:
Լագուտան բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ խուճապի չմատնվել: Նա վստահեցրել է, որ թեեւ իրավիճակը լարված է, սակայն մարզի ղեկավարությունը գործադրում է առավելագույն ջանքերը՝ կարգուկանոն ապահովելու եւ մարդկային կյանքերը փրկելու համար: