Ուկրաինացի պատգամավորները Զելենսկիին խնդրել են անհապաղ բանակցություններ սկսել Պուտինի հետ
Ուկրաինայի մի խումբ ժողովրդական պատգամավորներ դիմել են Գերագույն Ռադային եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ բանակցություններ սկսելու խնդրանքով:
Դիմումի տեքստը հրապարակվել է ժողովրդական պատգամավոր Վադիմ Նովինսկու ֆեյսբուքյան էջում։
Զելենսկիին ուղղված կոչը ստորագրածների թվում են խորհրդարանականներ Վիկտորյա Գրիբը, Մուսա Մագոմեդովը, Դմիտրի Շպենովը, Անդրեյ Ակսյոնովը, Դմիտրի Շենցեւը:
Պատգամավորները, մասնավորապես, նշե; են. ՛՛Վլադիմիր Ալեքսանդրովիչ: Դիմում ենք Ձեզ՝ խնդրելով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ արյունալի առճակատման դադարեցման պայմանների եւ համապատասխան համաձայնագրի կնքման շուրջ։ Այսօր անհավասար պայմանները, դրսից իրական օգնության բացակայությունն ակնհայտ են. սխալների մի շարք, որոնք հանգեցրին այս վիճակին։ Խոսքը խոհեմության, մարդկային կյանքերի պահպանման եւ Ուկրաինայի պետականության պահպանման հնարավորության մասին է։ Վստահ եմ, որ ձեր քայլը կստանա Գերագույն Ռադայի պատգամավորների, ՏԻՄ-ի, բիզնեսի աջակցությունը։
Իր պարտքը պետք է կատարի նաեւ պետության օրենսդիր մարմինը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադան։ Անհապաղ անհրաժեշտ է լիազորված պատգամավորական խումբ ձեւավորել՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների հետ ռազմավարական խորհրդակցություններ անցկացնելու համար։
Անհրաժեշտ է խոսել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, իրավիճակի դեէսկալացման հնարավոր ուղիների ու լուծումների, նոր պրագմատիկ փոխզիջման մասին։ Մենք կարծում ենք, որ նոր փոխզիջումներ եւ նոր ՛՛բանաձեւեր՛՛ դեռ հնարավոր են՛՛: