չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Ուիթքոֆն ու Նեթանյահուն անընդունելի են անվանել ՀԱՄԱՍ-ի ներկայացրած պայմանները. BBC

Ուիթքոֆն ու Նեթանյահուն անընդունելի են անվանել ՀԱՄԱՍ-ի ներկայացրած պայմանները. BBC

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրապարակել է մանրամասն պատասխան Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի ամերիկյան առաջարկին։ Խմբավորումը համաձայնել է ազատ արձակել 10 ողջ իսրայելցիների և հանձնել 18 մահացած պատանդների մարմինները՝ փոխարենը իսրայելական բանտերից ազատ են արձակվելու պաղեստինցի բանտարկյալներ։

Փոխանակման վերաբերյալ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը, Իսրայելը տվել է իր համաձայնությունը: Սակայն ՀԱՄԱՍ-ը նաև առաջ է քաշել իր սեփական պայմանները՝ մշտական ​​​​հրադադար, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում Գազայից և մարդասիրական օգնության անընդհատ հոսքի երաշխիքներ։ Դրանցից ոչ մեկը Ուիթքոֆը չի առաջարկել:

Այսպիսով, ՀԱՄԱՍ-ի արձագանքը չի կարող դիտվել ո՛չ որպես Ուիթքոֆի առաջարկի հստակ մերժում, ո՛չ էլ դրա միանշանակ ընդունում, նշում է BBC-ն:

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը հետագայում X ցանցում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի պայմանները «բացարձակապես անընդունելի են և գործընթացը միայն հետ են մղում»։ Իսրայելի կառավարությունը նույնպես մերժել է դրանք:

  • Կիսվել: