Ուիտկոֆն առանձնացրել է այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը BreitbartNews-ին տված հարցազրույցում խոսել է այն առանցքային հարցերի մասին, որոնք պետք է լուծվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար:
Դոնալդ Թրամփի ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցերի թվում են Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները, Զապորոժիեի ատոմակայանը և ջրային ռեսուրսներին Ուկրաինայի հասանելիությունը և դեպի օվկիանոս դուրս գալու հնարավորությունը: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ կան հարցեր, որոնք դժվար չի լինի լուծել, եթե բոլոր կողմերին հավաքեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Նրանք կսկսեն շփվել միմյանց հետ, մենք նեղացնելու ենք նրանց միջև առկա հարցերի շրջանակները, իսկ հետո կգտնենք փոխզիջումներ և կրեատիվ լուծումներ՝ յուրաքանչյուր խնդրի համար»,- ասել է Ուիտկոֆը:
Նա վստահություն է հայտնել, որ հակամարտությանը վերջ տալու մեծ հնարավորություն կա։