ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները

Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները

Սիրիայի եւ Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 13 հայ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրանցից 11-ը զոհվել են Թուրքիայում։ Հովհաննես Ալեքսանյանն ընթերցեց նրանց անունները։

«Թուրքիայի Մալաթիա քաղաքում ունենք չորս զոհ՝ Սամիթ Թաբաշ, Աիդա Թաբաշ, Ալեքս Թաբաշ եւ Մարիամ Քարաթաշ։ Ալեքսանդիթում ունենք մեկ զոհված ընտանիք, անդամներն են՝ Դշխուն Մեսրոպյան, Արմիկ Մեսրոպյան, Մեսրոպ Մեսրոպյան եւ Պայծառ Սիլահլի։ Անտիոքում զոհվել է Անտուան Հորոսը, Տիգրանակերտում՝ երգչուհի Զիլան Տիգրիսը, նա արդեն հուղարկավորվել է եւ Ադըյամանում զոհվել է Յոհաննա-Կարոլինա Կապը, որն էքսկուրսավար էր»,- ։

Հալեպում պաշտոնական զոհերի թիվը դեռ երկուսն է։ Զոհվել են Միրնա Թեքեճյան եւ որդին՝ Ալպեր Թեքեճյանը։

Ալեքսանյանը հավելեց, որ հայ վիրավորներ եւս կան։ Նրանց մի մասը դեռեւս շարունակում է բուժում հիվանդանոցներում։

Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերից մի քանիսը հուղարկավորվել են։

«Սիրիայում զոհված մայրը եւ որդին հուղարկավորվել են։ Թուրքիայի Մալաթիայի քաղաքում զոհված ամուսինները եւ նրանց երեխան հուղարկավորվել են։ Հուղարկավորվել է նա հայ երգչուհի Զիլան Տիգրիսը: Թուրքիայիում վաղը եւս մեկ հայ կհուղարկավորվի»,- նշեց Ալեքսանյանը։

  • Կիսվել: