հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Թուրքիայում մի շարք հյուրանոցներ են տարհանվում՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով (տեսանյութ)

Թուրքիայում մի շարք հյուրանոցներ են տարհանվում՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով (տեսանյութ)

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Բոդրումի շրջանում գտնվող հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով անտառային և գյուղատնտեսության հարցերով նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:

Վերջինիս խոսքով՝ մեկ հյուրանոց տարհանվել է Գյուվերջինլիկում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ ևս մի քանի հյուրանոց է տարհանվել Մարմարիս առողջարանային քաղաքում՝ պայմանավորված հրդեհների պատճառով ի հայտ եկած անվտանգության սպառնալիքով: Նշվում է, որ կրակն արդեն մոտեցել է Մարմարիսի քաղաքամերձ հատվածին:

Նախօրեին Անթալիայի նահանգապետը հայտարարել էր հզոր անտառային հրդեհի բռնկման մասին: Մարմարիսում այսօր հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 5 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ և 30 հրշեջ մեքենա: Աղբյուրի տվյալներով՝ հրդեհներից տուժել է 183 մարդ:

  • Կիսվել: