Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ 14 հազար մարդ է տուժել
Թուրքիայում երեկ ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Նրա խոսքով՝ մարդիկ տուժել են կենդանիների զոհաբերության ժամանակ։
«Տոնի առաջին օրվա ընթացքում զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049–ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում, և 655-ը՝ Քոնիայում»,-գրել է նախարարը:
Նա հավելել է, որ կենդանիների սպանդը պետք է իրականացնեն մասնագետները՝ նման միջադեպերից խուսափելու համար։