երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ադիյաման նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է AFAD-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:25-ին, մոտ 5,43 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ սա այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է: Առաջինը գրանցվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին:

  • Կիսվել: