Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ
Արդեն չորս օր է, ինչ Թուրքիայի Իզմիրի նահանգումմոլեգնում են անտառային հրդեհները, տեղեկացնում է Hürriyet-ը:
Նշվում է, որ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարն ասել է, թե քամին, բարձր խոնավությունը և նոր բռնկումները դժվարացնում են հրշեջների աշխատանքը։
Նախարարի խոսքով՝ անտառային հրդեհներն այս ընթացքում շարունակվում են նաև Այդինում, Մուղլայում, Բոլուում և Մանիսայում, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայում ութ ակտիվ հրդեհ կա:
Ինչպես հաղորդվում է՝ ներկայում անտառային հրդեհների հետ կապված կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։ Հրդեհների պատճառով Իզմիրում տարհանվել է 4 հազար 159 մարդ: