ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Րոպեներ առաջ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկրաշարժը հստակ զգացվել է բնակելի տներում։

Օջախը գտնվել է Անկարայից մոտ 200 կմ դեպի հարավ գտնվող Կոնիա նահանգում, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ցնցման ալիքը հասել է երկրի մայրաքաղաք:

  • Կիսվել: