երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածույի հարցում: Այս մասին հայտնում է Efrmenihaber.am-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաջողվել է քննարկման սեղանի շուրջ վերադարձնել «Լավ» կուսակցությանը, որի առաջնորդ Մերալ Աքշեները մարտի 3֊ին հայտարարել էր թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով դաշինքը լքելու մասին: ԼԿ-ն չէր համաձայնել մյուս 5 կուսակցությունների սատարած «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությանը՝ առաջարկելով Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:

Մարտի 6-ին, սակայն, համաձայնություն է ձեռք բերվել ԼԿ-ի հետ` պայմանով, որ «Ազգ» դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Իմամօղլուն և Յավաշը նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում:

  • Կիսվել: