Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՌԴ-Ուկրաինա պшտերшզմը դադարեցնելու ծրագրեր ունի
ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր։ Այս մասին Իռլանդիայի վարչապետ Միխալ Մարտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղեկացնելով առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում ԱՄՆ այցելության մասին։
«Նախօրեին զրուցել ենք Ջարեդի և Սթիվ Վիտկոֆի հետ։ Ներկա էին նաև Կիրիլ Բուդանովը, Կիսլիցան և Ումերովը։ Մենք քննարկեցինք հանդիպման հնարավորությունները։ ԱՄՆ-ն ունի պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր, որով նրանք կկսվեն մեզ հետ։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են իրենց առաջարկները ներկայացնել և՛ մեզ, և՛ ռուսական կողմին»,-ասել է Զելենսկին և ընդգծել, որ հստակ չգիտի, թե երբ կկայանա հանդիպումը, սակայն կարծում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կան մի քանի ամսաթվեր, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ բոլորի ժամանակացույցերը համընկնեն: «Կարծում եմ՝ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, կամ՝ շաբաթվա ընթացքում»,-ասել է նա:



