Թրամփը դիտարկում է Իրանին զանգվածային հզոր հարված հասցնելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները: Այս մասին տեղեկացնում է Axios-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ես քննարկում եմ զանգվածային հարձակումը։ Ավելի մեծ, քան երբևէ։ Ես մոտ եմ որոշում կայացնելուն։ Մենք բոլորս պատրաստ ենք դրան»,:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ պատրաստ են Իրանի խնդրանքով բանակցությունները շարունակել, սակայն ռազմական գործողությունները չեն դադարեցվելու։



