Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։
Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպման շրջանակում Թուրքիայի պաշտպանության նախարարը կարճատև զրույցներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։
Բացի այդ, նա ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի հետ։



