չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիայի նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկվել են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան իր դաշնակիցներից համագործակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում: Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելու համար:

Թուրքական կողմից Հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

 

  • Կիսվել: