շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունցեցել պատգամավորների միջև, տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը  գումարվել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի կոչով՝ Գեզի այգու գործով բանտարկված ու աշխատանքից ազատված Ջան Աթալայի գործով։

Ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի աշխատավորական կուսակցության՝ Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շիքի ելույթից հետո։

Դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների շարքերին՝ Շիքն ասել է. «Դուք ամոթ չունեք։ Դուք նվազագույն ամոթ չունեք։ Դուք արժանապատվություն չունեք»։ Այնուհետև հետո ամբիոն են բարձրացել ԱԶԿ-ի անդամները։

ԱԶԿ խմբակցության նախագահ Աբդուլլա Գյուլերը բղավել է Շիկին. «Բերանդ փակի՛ր», ինչից հետո Շիքը հայհոյել է նրան: ԱԶԿ պատգամավոր Ալփայ Օզալանը հարվածել է Ահմեդ Շիքին, և պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: