Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքել է Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է «Հայկական ցեղաս-պանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանի ազատ արձակման և Հայաստան վերադարձի կապակցությամբ:
Հրապարակված հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն առաջ է քաշել մի շարք անհիմն հակահայկական պնդումներ: Հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը խuտnրեն դատապարտել է ԱՄՆ-ի դատաիրվական համակարգի այս որոշումը:
Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկությшն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի uպш-նnւթյшն համար:
Այդ ժամանակ Համբիկ Սասունյանը 19 տարեկան էր: Սասունյանը բանտում անցկացրել է 38 տարի։ 2020 թ. մարտին Լոս Անջելեսի նահանգի Գերագույն դшտшրшնը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը մերժել էր նրա ազատ արձակման հայցը։