Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ չորս-հինգ տարի առաջ իրեն մկնդեղով ու սնդիկով թունավորելու փորձ է արվել։
«Դա ծանր թունավորում էր մկնդեղով և սնդիկով: Թունավորումը տեղի է ունեցել ինչ-որ տեղ, իսկ հետո բացահայտվել է թեստերի արդյունքում: Դա տեղի է ունեցել չորս-հինգ տարի առաջ»,- ասել է Ֆիդանը 24TV հեռուստաալիքի եթերում:
Թուրք նախարարը չի մանրամասնել, թե ով կարող էր կատարած լինել թունավորման փորձը։ Բայց նա նշել է, որ «թշնամիները գոյություն ունեն ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում»:
Ֆիդանը արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականին, մինչ այդ նա գլխավորել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը։