կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թուրքիան ու Ճապոնիան միմյանցից հեռու են, բայց սրտերով՝ մոտ. Թուրքիայում Ճապոնիայի դեսպան

Թուրքիան ու Ճապոնիան միմյանցից հեռու են, բայց սրտերով՝ մոտ. Թուրքիայում Ճապոնիայի դեսպան

Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ալփարսլան Քավաքօղլուն Թուրքիայում Ճապոնիայի դեսպան Ակիո Միյաջիմային հուշամեդալ է հանձնել՝ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար, տեղեկացնում է CNNturk-ը:

Նշվում է, որ Անկարայում Ճապոնիայի դեսպանությունում հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել եւ նշել, որ չնայած Թուրքիան եւ Ճապոնիան միմյանցից հեռու են, սակայն սրտերով մոտ են։ «Այսինքն՝ երկու պետություն եւ մեկ ազգ են»,–պարզաբանել է Թուրքիայում Ճապոնիայի դեսպանը։

  • Կիսվել: