չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Գրիպի դեմ պատվաստումը կարող է 79%-ով նվազեցնել հոսպիտալացման ռիսկը

Գրիպի դեմ պատվաստումը կարող է 79%-ով նվազեցնել հոսպիտալացման ռիսկը

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում։

Պատվաստումը՝

Նվազեցնում է քրոնիկ, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարդությունների առաջացման ռիսկը։

Կրճատում է հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում՝ 79%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող անձանց շրջանում՝ 52%-ով։

Նույնիսկ հիվանդանալու դեպքում նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։

«Հիշե՛ք՝ գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսների շրջանառվող տեսակները փոփոխվում են, իսկ պատվաստումից հետո ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։

Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։

Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր»,-հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

  • Կիսվել: