Թուրքիան ու Հունաստանը կվերսկսեն 2016-ին ընդհատված բանակցությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը Հունաստանին պաշտոնական առաջարկ է արել՝ վերսկսելու 2016 թվականին ընդհատված բանակցությունները, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշվում է. «Ճանաչողական բանակցությունների 61-րդ փուլը տեղի կունանա 2021-ի հունվարի 25-ին Ստամբուլում»:
Նախօրեին էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր Թուրքիայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնել՝ մանրամասնելով, որ Աթենքը ցանկանում է Անկարայի հետ քննարկել բացառիկ տնտեսական գոտու հարցը և հարակից այլ հարցեր: