Թուրքիայի ԱԱԽ նիստում գոհունակություն են հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության առնչությամբ
Այսօր Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, տեղեկացնում է Anadolu-ն։
Նշվում է, որ նիստի արդյունքներով հրապարակվել է հռչակագիր, որտեղ, այլ թիվս այլ հարցերի, հիշատակվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Հռչակագրում ասվում է, որ Թուրքիան գոհ է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում հաստատվել է վերջնական խաղաղություն հաստատելու շահագրգռվածությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, և մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների, կրկին հաստատվել են»,-ասված է հռչակագրում: