Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Եփրատից արեւելք, տեղեկացնում է Cumhuriyet-ը։
Էրդողանի հայտարարության մեջ նշված է. «Թուրքիայի զինված ուժերը «Սիրիայի ազգային բանակի» հետ միասին Սիրիայի հյուսիսում PKK–ի եւ ԻՊ–ի դեմ գործողություն են սկսել։ Մեր նպատակն է՝ մեր հարավային սահմանին «ահաբեկչական միջանցքը» ոչնչացնել եւ տարածաշրջանում խաղաղություն եւ հանգստություն բերել»։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային հատվածին, որ որտեղ ամրացած են քրդական ուժերը, ամերիկյան զորքերը դուրս են եկել: