Թուրքիան, Սիրիան և Հորդանանը Դամասկոսում համակարգող կենտրոն են հիմնել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Դամասկոսում ստեղծվել է Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի համակարգող կենտրոնները։ Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում, գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ այդ ստորաբաժումները պետք է պայքարեն ահաբեկչական համարվող «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ։