շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. Չավուշօղլու

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. Չավուշօղլու

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Լրագրողները արտգործնախարարից հարցրել են՝ ինչպե՞ս է Անկարան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում, գրում է azatutyun.am լրատվական կայքը:

  • Կիսվել: