երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրքիան հուլիսի 1-ից կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման տուրքերը

Թուրքիան հուլիսի 1-ից կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման տուրքերը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կբարձրացնեն ոսկե ֆրանկի արժեքը, որն օգտագործվում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնող նավերից գանձվող տուրքերի հաշվարկման համար, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ նավերի անցման արժեքը 2025 թվականի հուլիսի 1-ից կբարձրանա 15%-ով՝ հասնելով 5,83 ԱՄՆ դոլարի։

Ըստ Ուրալօղլուի, տվյալ թարմացումը սակագների վերանայման չորրորդ քայլն է, որը նախաձեռնվել է 2022 թվականին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով։

  • Կիսվել: