շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Թուրքիան Հայաստանից պահանջել է քանդել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան Հայաստանից պահանջել է քանդել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
 
«Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասել է Չավուշօղլուն։
 
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Չավուշօղլուն որոշումը բացատրել էր Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացմամբ: Նրա կարծիքով՝ դա «սադրանք էր»:

  • Կիսվել: