Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում պարեկությունը վերսկսելու շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու համատեղ պարեկությունը չորս տարի անց վերսկսելու շուրջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Թուրքիայի զինված ուժերը անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար և դա կշարունակեն անել նաև ապագայում։ Այս համատեքստում սկզբնական շրջանում մենք խոսում ենք M-4 մայրուղու անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս հարցի շուրջ բանակցությունները զրուցակիցների հետ շարունակվում են»,- նշել են աղբյուրները։