կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Թուրքիան երկինքը չի բացելու Նեթանյահուի ինքնաթիռի համար

Թուրքիան երկինքը չի բացելու Նեթանյահուի ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա։

Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

Նեթանյահուն մայիսի 7-ից 11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել են, որ Թուրքիան Բաքվի խնդրանքով թույլ կտա Նեթանյահուի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով, սակայն թուրքական կառավարությունը դեռ պաշտոնապես չէր մեկնաբանել այդ լուրերը։

2024 թվականի նոյեմբերին Թուրքիան մերժեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին իր օդային տարածքով անցնել Ադրբեջան, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։

Այն պնդումները, թե Թուրքիան թույլ է տվել Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռչել, չեն համապատասխանում իրականությանը։ Անկարան նման հարցում չի ստացել, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։

«Այն պնդումը, թե Թուրքիան բացել է իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի համար, չի համապատասխանում իրականությանը: Բացարձակապես ոչ մի իրավիճակ չկա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մայիսի 8-ին Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքի բացման հետ կապված: մի հիմնվեք անհիմն մեղադրանքների վրա»,- ասված է Կենտրոնի սոցցանցերում տարածված հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: