Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Ադրբեջանի քայլերին
Թուրքիան աջակցում է տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։