շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Թշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդին

Թշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը կարձագանքեն այնպես, որ թշնամին զղջա իր արածի համար։

«Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», - ընդգծել է նախագահը ազգին ուղղված իր ուղերձում։

Պեզեշկյանը նաև կոչ է արել ժողովրդին միավորվել, վստահել իշխանություններին և ուշադրություն չդարձնել տարածվող լուրերին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

  • Կիսվել: