շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան անխոհեմ գործողությունների դեպքում»․ Իրանի պաշտպանության նախարար

«Թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան անխոհեմ գործողությունների դեպքում»․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է Իրանի սահմաններին թշնամիների ցանկացած գործողությունից, գրում է IRNA գործակալությունը:

«Իրանցի ազգի թշնամիները, անշուշտ, ջախջախիչ պատասխան կստանան և մեծ գին կվճարեն, եթե անգրագետ, անխոհեմ գործողություններ կատարեն», - գրել է նա Twitter-ում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերը ուրբաթ առավոտյան Ադրբեջանի սահմանի մոտ սկսել են «Խեյբարի (նվաճողները)» անվանումով լայնածավալ զորավարժություններ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: