Իրանը մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ. Ղարիբաբադի
Իրանը մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Առաջին երկու փուլերը, նրա կարծիքով, անցած ամռանը Իսրայելի հետ 12-օրյա պատերազմն ու դեկտեմբերի վերջից հանրապետությունում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերն էին:
՛՛Այո, նրանք փոխել են մարտավարությունը, բայց կարող եմ մի բան ասել. այս փուլում նրանք նույնքան են պարտվելու, որքան նախորդ երկուսում՛՛,-վստահ է փոխնախարարը:
Իրանն ԱՄՆ-ի նոր հարվածի դեպքում կպատասխանի ՛՛ինչպես երբեք՛՛, հայտարարել են ՄԱԿ-ում հանրապետության առաքելությունից: ՛՛Նախորդ անգամ, երբ ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Աֆղանստանում և Իրաքում, նա վատնեց ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7 հազար ամերիկյան կյանք՛՛,-հավելել են Առաքելությունում և վստահեցրել երկխոսության պատրաստակամության մասին:


