Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ իր օրոք Ուկրաինայի հակամարտությունը կարող էր տեղի չունենալ. Պուտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ իր կառաարման օրոք Ուկրաինայի հակամարտությունը կարող էր տեղի չունենալ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը ինքնաբավ է սեփական անվտանգության հարցում։ «Մենք ՆԱՏՕ-ի որևէ վերազինում չենք համարում սպառնալիք Ռուսաստանի Դաշնության համար», -շեշտել է Պուտինը։
Նա համոզմունք է հայտնել, որ արևմտյան իշխանությունները միշտ օգտագործել են «Արևելքից եկող սպառնալիքի» պատրվակը հարկատուներից գումար շորթելու և սեփական սխալները բացատրելու համար։
«Այն լեգենդը, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, անհեթեթություն է։ Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև ճգնաժամը սկսվել է 2014 թվականին, բայց ոչ թե Ղրիմի վերադարձի, այլ Կիևում պետական հեղաշրջման սադրանքի պատճառով», -կրկնել է Պուտինը։