հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Թրամփը պահանջել է, որ Իսրայելի դատարանը «անհապաղ» դադարեցնի Նեթանյահուի դատավարությունը

Թրամփը պահանջել է, որ Իսրայելի դատարանը «անհապաղ» դադարեցնի Նեթանյահուի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ պահանջելով, որ Իսրայելի դատարանը անհապաղ դադարեցնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատավարությունը։

Թրամփը Իսրայելի վարչապետի դեմ քրեական հետապնդումը անվանել է «ծիծաղելի կախարդների որս» և «սարսափ շոու», իսկ Նեթանյահուին՝ «մարտիկ»։

«Բիբիի հետ միասին անցել ենք դժոխքի միջով՝ պայքարելով Իսրայելի շատ դաժան և հանճարեղ վաղեմի թշնամու՝ Իրանի դեմ, և Բիբին չէր կարող ավելի լավ, ավելի սուր կամ ավելի ուժեղ լինել անհավանական Սուրբ Երկրի հանդեպ իր սիրո մեջ։ Ցանկացած ուրիշը կկրեր կորուստներ, ամոթ և քաոս», - գրել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Դոնալդ Թրամփի, Բենիամին Նեթանյահուն և Իսրայելն իրենք արժանի են «շատ ավելի լավի»։

«Բիբի Նեթանյահուի դատավարությունը պետք է ԱՆՄԻՋԱՊԵՍ չեղյալ հայտարարվի, կամ մեծ հերոսը, ով այդքան շատ բան է արել պետության համար, պետք է ներում ստանա։ Ես չեմ կարծում, որ ճանաչում եմ որևէ մեկին, ով կարող էր ավելի ներդաշնակ աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, քան Բիբի Նեթանյահուն։ Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, որ փրկեց Իսրայելը, և հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որ կփրկի Բիբի Նեթանյահուին։ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ԱՅՍ ԾԱՂԿԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ», - եզրափակեց նա։

 

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի և նրա կնոջ դատավարությունը տեղի է ունենում կոռուպցիայի մեղադրանքով։

  • Կիսվել: