շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Թրամփը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի հետ բանակցությունները խաթարող քայլերից

Թրամփը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի հետ բանակցությունները խաթարող քայլերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին կոչ է արել  զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է խաթարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված ամերիկյան վարչակազմի ջանքերը:

«Սա նախազգուշացում չէ, ես միայն ուզում եմ ասել, որ դա անընդունելի է։ Մենք քննարկումներ ենք ունեցել, և ես չեմ կարծում, որ այժմ դա ընդունելի է»,- ասել է Թրամփը:

Լրատվամիջոցները նշում են, որ ամերիկյան վարչակազմը վերջին շաբաթներին անհանգստացած է, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա կամ այլ քայլերի դիմել, որոնք կվնասեն երկխոսությանը: ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ մտավախություն են հայտնել, որ Իսրայելը պատրաստ է ուժային գործողության գնալ՝ առանց Վաշինգտոնի հավանության:

  • Կիսվել: