Թրամփը հնարավոր է համարում իր այցը Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարող է մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ առաջին ուղիղ բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Գիտեք, եթե ինչ-որ բան պատահի, ես կգնայի ուրբաթ օրը», - ասել է Թրամփը Կատարում:
Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ անձամբ չի մեկնել բանակցությունների՝ Թրամփն ասել է. «Ինչո՞ւ նա գնա, եթե ես չեմ գնում։ Ես չէի կարծում, որ Պուտինը կգնա, եթե ես այնտեղ չլինեմ»։
Մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։
Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփը չի մեկնի բանակցություններին, քանի որ ՌԴ հայտարարած պատվիրակության կազմում չի եղել նախագահ Պուտինը։