Թրամփը հետ է կանչել Խաղաղության խորհրդին միանալու հրավերը Կանադային. աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել իր նորաստեղծ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը Կանադային: Պատճառը, ըստ BBC-ի, հյուսիսամերիկյան հարևանների միջև վերջին վեճն է:
Նշվում է, որ Թրամփը չի բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակն էլ անմիջապես չի պատասխանել:
Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետը հասկացրել էր, որ սկզբունքորեն կընդունի Թրամփի հրավերը, բայց չի վճարի տնօրենների խորհրդին անդամակցության համար: Իր հերթին ԵՄ ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները լուրջ կասկածներ ունեն խորհրդի գործունեության մասշտաբների վերաբերյալ, սակայն պատրաստ են Գազայում համագործակցել այդ մարմնի հետ:
Ըստ աղբյուրի՝ խորհուրդը, որը Թրամփին՝ որպես նախագահի, որոշումներ կայացնելու մեծ լիազորություններ է տալիս, Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես հակամարտությունների լուծման նոր միջազգային դերակատար։
Սկզբում ենթադրվում էր, որ Խաղաղության խորհուրդը նախատեսված է վերջ դնել Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկամյա պատերազմին և վերահսկել վերականգնումը: Սակայն առաջարկվող կանոնադրությունում չի հիշատակվում Պաղեստինի տարածքը: Թրամփն էլ նախագահելու է ցկյանս:



