Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի ու Զելենսկիի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի դադարեցնել պատերազմը:
՛՛Երկուշաբթի հեռախոսազրույց կունենամ Պուտինի հետ։ Զրույցի թեման կլինի արյունահեղության դադարեցումը և առևտուրը։
Կխոսեմ նաև Զելենսկու հետ։ Հուսով եմ՝ կհաստատվի զինադադար և այս պատերազմը կավարտվի՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։