կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունի

Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել իր հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել: 

«Ո՛չ», - nbcnews.com-ին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք նա հարաբերությունների վերականգնման որևէ ցանկություն ունի։

 

Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ իր հարաբերությունները Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենի հետ ավարտվել են, Թրամփը պատասխանել է. «Ես ենթադրում եմ, որ այո»։

Թրամփի վերընտրվելուց հետո Մասկը նշանակվել էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար: Սակայն օրերս նա հեռացել է այդ պաշտոնից, ինչից հետո Թրամփն ասել է, որ հիասթափված է Մասկից: Դրանից հետո մլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր: 

  • Կիսվել: