չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում Իրանին ստիպողաբար բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հաղորդել էր ABC News-ը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի դիրքն այժմ ավելի լավ է։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ իր համար միևնույն է՝ արդյոք Իրանը համաձայնագիր կկնքի թե ոչ։

«Մեր ներկայիս դիրքն ինձ շատ ավելի է դուր գալիս. մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, և նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է։ Նրանք պարզապես հետաձգում են անխուսափելին: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», - նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։

 

  • Կիսվել: