Թրամփը հայտարարել է, որ անակնկալ է պատրաստում Ռուսաստանի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի լուծման խնդիրն ավելի դժվար է եղել, քան նա սպասում էր։
«Ավելի դժվար ստացվեց», - Սպիտակ տանը իր կաբինետի նիստում ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։
Թրամփն ասել է նաև, որ չի պատրաստվում հրապարակայնորեն խոսել Ռուսաստանի նկատմամբ իր ապագա գործողությունների մասին, քանի որ ցանկանում է «փոքրիկ անակնկալ» կազմակերպել։
«Ես ձեզ չեմ ասի։ Մենք ուզում ենք կազմակերպել մի փոքր անակնկալ», - ասել է նա Սպիտակ տան կաբինետի նիստում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ ապագա գործողությունները։
ԱՄՆ նախագահը նշել է, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից։
Թրամփը նաև ասել է, որ «շատ վճռականորեն» ուսումնասիրում է ԱՄՆ Կոնգրեսի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ ընդունելու համաձայնության տարբերակը։