Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններում զգալի առաջընթացի մասին
Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը դարձել է Չինաստանի առաջին առաջնորդը, որը երկրորդ պետական այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ նրա՝ 2016 թվականից ի վեր իր և Սի Ցզինփինի միջև ձևավորվել է ամուր բարեկամություն, իսկ երկու երկրները զգալի առաջընթաց են գրանցել հարաբերություններում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններն ավելի հավասարակշռված դարձնելու գործում կարևոր դեր ունի Առևտրի խորհուրդը։
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միասին պայքարել են, և ընդգծել, որ ինքն ու Սի Ցզինփինը կշարունակեն աշխատել երկու երկրների ավելի լավ ապագայի համար։
Տեսանյութը՝ այստեղ:



