հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ տրամադրելու հարցը

Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ տրամադրելու հարցը

ԱՄՆ նախագահը հաստատել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ տրամադրելու հարցը:

Դոնալդ Թրամփը նշել է՝ դա շատ թանկ համակարգ է, և ցավալի է, որ ստիպված են այդքան գումար ծախսել պատերազմի վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնում դիտարկում են Կիևի համապատասխան հարցումը: Նա, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք դրական որոշում կկայացվի թե ոչ:

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնել է, որ որոշակի դադարից հետո ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հրետանային արկերի և հրթիռների մատակարարումը: Դրանց հստակ թիվը չի նշվում:

  • Կիսվել: