Թրամփը եւ Ռուբիոն սայթաքել են՝ ինքնաթիռի աստիճաններով բարձրանալիս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սայթաքել են Մորիսթաունի օդանավակայանում (Նյու Ջերսիի նահանգ) թռիչքից առաջ աստիճաններով բարձրանալիս, հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը աստիճաններին սայթաքել է, բայց անմիջապես վերականգնել է հավասարակշռությունը: Նախագահական ինքնաթիռ մտնելուց առաջ նա շրջվել եւ ձեռքով է արել լրագրողներին:
Ռուբիոն, որը աստիճաններով բարձրանում էր անմիջապես ԱՄՆ առաջնորդից հետո, նույնպես սայթաքել է:
Թրամփը հանգստյան օրերն անցկացրել է Բեդմինստերի իր գոլֆի ակումբում (Նյու Ջերսիի նահանգ)։ Այժմ ԱՄՆ առաջնորդը, ինչպես հաղորդել են նրա մամուլի ծառայության լրագրողները, գտնվում է։
Թրամփը մինչ այդ բազմիցս մատնանշել է իր նախորդի՝ Ջո Բայդենի սխալները՝ որպես Բայդենի առողջության վատթարացման եւ երկիրը ղեկավարելու անկարողության ապացույց։