կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Թրամփը Աստվածաշնչի վաճառքից մոտ 300 հազար դոլար է վաստակել

Թրամփը Աստվածաշնչի վաճառքից մոտ 300 հազար դոլար է վաստակել

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ 300 հազար դոլար է ստացել Աստվածաշնչի վաճառքից։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ֆինանսական հաշվետվություններին։

Թրամփը սկսել է 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչը վաճառել մարտի վերջին, Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ամերիկայում «կրոնական ոգին վերակենդանացնելու և այն կրկին հիանալի» դարձնելու համար:

Հեռուստատեսության տվյալներով՝ Թրամփն ունի նաև ավելի քան 1 միլիոն դոլար կրիպտոարժույթ, ինչը վկայում է այս ֆինանսական ակտիվի նկատմամբ նրա դիրքորոշման փոփոխության մասին։ Ինչպես նշում է NBC News-ը, Թրամփը իր նախորդ նախագահական ժամկետի սկզբում  չափազանց բացասաբար էր խոսում թվային արժույթի մասին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

  • Կիսվել: