ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ զենք կուղարկի Կիև. Reuters

Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ զենք կուղարկի Կիև. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ զենք կուղարկի Կիև՝ օգտագործելով իր նախորդի կողմից հաճախ օգտագործվող նախագահական լիազորությունները, Reuters-ին հայտնել են որոշմանը ծանոթ երկու աղբյուրներ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ ուղարկվող զենքի արժեքը կարող է կազմել մոտավորապես 300 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ աղբյուրների՝ փաթեթը կարող է ներառել պաշտպանական Patriot հրթիռներ և հարձակողական միջին հեռահարության հրթիռներ։

  • Կիսվել: